Բայրամովը հայտարարել է, որ «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»

Լուրեր

10.08.2026 | 14:52
ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Բոլորը

Ադրբեջանը 907-րդ փոփոխության պահպանմամբ «պատժվել» է ԱՄՆ-ի կողմից՝ 2023 թվականին իր ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա կրկին արդարացրել է 2023 թվականին Արցախում Բաքվի կողմից իրականացրած ռազմական ագրեսիան ու դրան հետևած էթնիկ զտումը։

«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ 23-ժամյա հակաահաբեկչական գործողություն իրականացնելով իր ինքնիշխան տարածքում։ Դրանից կարճ ժամանակ անց մենք ականատես եղանք ԱՄՆ-ի հարձակումներին, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ։ Գործում էր պատժամիջոցների փաստաթուղթ, որը կոչվում էր Ազատության աջակցության 907-րդ ակտ, որն ընդունվել էր 1992 թվականին և երկար տարիներ կասեցված էր Ադրբեջանի դեմ։ Սակայն վերջին անգամ այդ կասեցումը տեղի չունեցավ, և 20 տարի անց Ադրբեջանը «պատժվեց» իր ինքնիշխանությունը վերականգնելու համար»,- ասել է Բայրամովը՝ անդրադառնալով Ադրբեջանում USAID-ի գործունեությանը։

Նա հավելել է, որ 2024 թվականի հուլիսի 1-ից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործունեությունը Ադրբեջանում դե յուրե անհնար է։

«Ժամանակն է դադարեցնել նրանց գործունեությունը, մենք բանակցությունների ընթացքում տեսանք, որ ԱՄՆ-ն անտեսում է Ադրբեջանի շահերը և փորձում է թելադրել իր սեփական շահերը։ Ադրբեջանում USAID-ի ներկայության և ներկայացուցչության կարիք չկա, արդեն եկել է նրանց գործունեության ամբողջական դադարեցման պահը»,- հայտարարել է Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի