ՏԿԵ նախարարը մարզպետների հետ քննարկել է փետրվարի 1-7֊ը Ջերմուկում անցկացվելիք Համահայկական ձմեռային խաղերին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են 2025 թվականի փետրվարի 1-7֊ը Ջերմուկ քաղաքում անցկացվելիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։
Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։