Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Հասարակություն
16.01.2025 | 17:38Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավասու մարմնի միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող՝ հետախուզվող անձ Է.Ժ․Բ.-ն 2025 թվականի հունվարի 16-ին հանձնվել է վերոնշյալ երկրի իրավասու մարմիններին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։