Ալիևի քաղաքականությունը Հայաստանին կվերածի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի լիրիավ դաշնակցի․ Ադրբեջանի ընդդիմության արձագանքը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանի քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Վաշինգտոնում հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ստորագրած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Մասնավորապես, Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին երկրի նախագահ Իլհամ Ալիևին է մեղադրել այս փաստաթղթի ստորագրման համար։

«Եթե ​​Իլհամ Ալիևը շարունակի իր «հաշվարկված» քաղաքականությունը, ապա նա Հայաստանին պարզապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր չի դարձնի, այլ նրան կվերածի նրանց լիարժեք դաշնակցի։ Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրում ԱՄՆ-ի հետ և պատրաստվում է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Մինչդեռ Ալիևի ռեժիմը միավորվել է Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ որպես իր ընտրյալ դաշնակիցների: Ալիևի՝ Հայաստանի դեմ պատերազմի մշտական ​​սպառնալիքները ոչ միայն ամրապնդում են Երևանի դաշինքները, այլև խորացնում են Ադրբեջանի քաղաքական մեկուսացումը։ Նկատի ունեցեք այն փոխակերպիչ ազդեցությունը, որը կարող է ունենալ ԵՄ անդամակցությունը և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը Հայաստանի զարգացման վրա։ Հիմա համեմատեք սա այն վնասի հետ, որն ագրեսիվ Ռուսաստանի հետ մեր դաշինքն արդեն հասցրել է Ադրբեջանին, և կշարունակի պատճառել»,- գրել է Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչն ընդգծում է, որ գրեթե բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանը վերջին տասնամյակում կարողացել է կրկնապատկել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ ի հակադրություն ավտորիտարիզմի, անարդարության և կոռուպցիայի հետևանքով խեղդված Ադրբեջանի, որտեղ ՀՆԱ-ն անկում է ապրել։

«Ժողովրդավարական պետություններին իրենց տեղը դնելու կամ նրանց դասեր տալու վրա ժամանակ վատնելու փոխարեն՝ այս ռեժիմը պետք է կենտրոնանա աղքատության և գործազրկության դեմ պայքարող միլիոնավոր ադրբեջանցիների հիմնական կարիքների լուծման վրա: Իլհամ Ալիևի ներքին և արտաքին քաղաքականությունը ոչ միայն ապակողմնորոշված ​​է, այլ ուղղակի և աճող սպառնալիք է մեր ազգի շահերի համար»,- հայտարարել է Քերիմլին։

Մեկ այլ ընդդիմադիր՝ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Հաջիբեյլին էլ ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ երկրի կառավարության քաղաքականությունը հիմնականում ուղղված է Արևմուտքի, մասնավորապես, Բայդենի վարչակազմի դեմ։

«Իշխանական լրատվամիջոցներում տոտալ քարոզչություն է իրականացվում ԱՄՆ-ի դեմ։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է: Սա հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,- նշել է Հաջիբեյլին։

«Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նույնպես հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է բարելավի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Նա ասել է, որ եթե Թրամփի վարչակազմը ցանկանա ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա կարող է համապատասխան համաձայնագիր ստորագրվել երկու երկրների միջև։

Ըստ Շահինօղլուի՝ ԱՄՆ-ի և հետ ստորագրված համաձայնագրով Հայաստանը որոշակի նպատակ է հետապնդում․ «Նախ՝ ընդունվեց Եվրամիությանն անդամակցության մասին օրենքը, իսկ մի քանի օր անց ստորագրվեց համաձայնագիր ԱՄՆ-ի հետ։ Հայաստանի կառավարության նպատակը Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելն է։ Ամերիկան ​​փորձում է դուրս մղել Ռուսաստանին, իսկ Հայաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում»։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ասիմ Մոլազադեն էլ հայտարարել է, թե ստորագրված փաստաթուղթը կարելի է բնութագրել որպես «Ամերիկայի իմիջին վնասող փաստաթուղթ»։

«ԱՄՆ ներկայիս վարչակազմն արդեն լքում է Սպիտակ տունը, և նրանք ապագայում ամերիկյան քաղաքականությունն իրականացնելու հնարավորություն չեն ունենա։ Ստորագրելով Հայաստանի հետ այս համաձայնագիրը՝ այս վարչակազմը վճարում է իր վերջնական պարտքը հայկական սփյուռքին»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի