Ադրբեջանի ԳՇ պետը նույնպես Բրյուսելում է․ մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը՝ Գլխավոր շտաբների պետերի ձևաչափով։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստում՝ Վելիևը խոսել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարների, «Վճռական աջակցություն» առաքելության և այլ գործողությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տարբեր զորավարժություններում և միջոցառումներում ադրբեջանական բանակի ձեռք բերած փորձի մասին։

Նա նշել է «Ադրբեջանի շարունակական ներդրումը խաղաղության և անվտանգության պահպանման գործում ինչպես Եվրատլանտյան տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս և ասել, թե Բաքուն մտադիր է էապես ամրապնդել իր ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության մեջ»։

Այցի ընթացքում Վելիևը հանդիպելու է նաև նիստին մասնակցող մի շարք գործընկերների հետ։ Թուրքիայի ՊՆ-ն փոխանցում է, որ երկրի ԶՈՒ ԳՇ պետ Մեթին Գյուրակը Բրյուսելում հանդիպում է անցկացրել է Քերիմ Վելիևի հետ։

Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի