Թուրքիան ողջունում է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը՝ խոստանալով շարունակել աջակցությունը Պաղեստինին

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Անկարան ողջունում է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել միջնորդ երկրներին, մասնավորապես, Կատարին և Եգիպտոսին՝ իրենց ջանքերի համար։ Հետագա գործընթացում էական է, որ համաձայնագրի բոլոր փուլերն ամբողջությամբ իրականացվեն, հրադադարը դառնա մշտական, և մարդասիրական օգնությունը շտապ հասցվի Գազա: Միջազգային հանրությունը պետք է ապահովի, որ Իսրայելը կատարի իր պարտականություններն այս հարցերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Անկարան նշում է, որ Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն և կայունություն կարող է ձեռք բերվել միայն Պաղեստինում խաղաղություն հաստատելու և պաղեստինյան ժողովրդի կրած անարդարությանը վերջ դնելու միջոցով:

«Խաղաղության բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն՝ 1967 թվականի սահմանների հիման վրա Պաղեստինի անկախ, ինքնիշխան և շարունակական պետություն ստեղծելու համար, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը։ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին գալիք ժամանակահատվածում»,- ընդգծում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հույս է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը ճանապարհ կհարթի դեպի տևական խաղաղություն և կայունություն «պաղեստինցի եղբայրների ու քույրերի», ինչպես նաև տարածաշրջանի և ամբողջ մարդկության համար:

X-ում գրառման մեջ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի կանգնել Գազայի կողքին և «մոբիլիզացնելու է բոլոր միջոցները՝ օգնելու Գազային բուժվել և ոտքի կանգնել»:

«Մենք ողջունում ենք հերոս ժողովրդին և Գազայի քաջարի որդիներին ու դուստրերին, որոնք խիզախորեն պաշտպանում են իրենց հողն ու ազատությունը Իսրայելի անօրինական և անմարդկային հարձակումների դեմ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան միշտ աջակցել է պաղեստինցիներին ճնշումների դեմ պայքարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի