ՀՀ-ի կողմից բողոքի նոտայի ֆոնին ՌԴ ԱԳՆ-ում հիշել են խորհրդային տարիների հայ հերոսներին

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կողմից ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի նոտայի ֆոնին Մոսկվայում հիշել են Խորհրդային միության տարիների հայ հերոսներին։ Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակվել է ԽՍՀՄ տարիներին պատերազմին մասնակցության ժամանակ սխրանքների համար հերոսի կոչում ստացած Կարապետ Սիմոնյանի լուսանկարն ու նրա մասին տեղեկատվություն։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության սոցցանցում արված գրառման մեջ ասվում է, որ «1940 թվականի հունվարի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով որոշում է կայացվել կարմիր բանակի զինծառայող Կարապետ Սիմոնյանին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու մասին։

«Ռադիոօպերատոր Սիմոնյանն իր աննախադեպ սխրանքը գործել է 1939 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ԽՍՀՄ-Ֆինլանդիա պատերազմի ժամանակ՝ 21 տարեկանում, Մուլանջարվի լճից արևմուտք գտնվող Կարելական Իստմուսում թշնամու պաշտպանությունը հետախուզելիս»,- ասված է գրառման մեջ, որում նշվում է, որ հայազգի հերոսի շնորհիվ ոչնչացվել է թշնամու Տ-28 տանկը։

Հրամանատարի և մյուս տանկիստների հետ նրան հաջողվել է հետ մղել թշնամու բազմաթիվ հարձակումները, իսկ հետո մարտադաշտից տանել վիրավոր ընկերներին։

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ-ն իր էջում նման հրապարակում է արել այն բանից հետո, երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն, նրան բողոքի հայտագիր է հանձնվել։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ պատճառը հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ արհեստականորեն գեներացված խոսույթներ հնչեցնելն է։

Բանն այն է, որ այդ եթերի ընթացքում հաղորդավար Դմիտրի Կիսելյովը մեկնաբանել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Բաքվի ու Երևանի միջև վեճը, ինչպես նաև Հայաստանի ձգտումները դեպի Եվրոպական միություն։

«Ադրբեջանի համար կենսական նշանակության է մնում ավտոճանապարհի բացումը «Զանգեզուրի միջանցքով», ինչի մասին պայմանավորվել են դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքներով Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ հայտարարությունում։ Ընդամենը 40 կմ երկարությամբ «Զանգեզուրի միջանցքը» պետք է միացնի Ադրբեջանի հիմնական տարածքն իր էքսկլավ Նախիջևանի, իսկ այնտեղից՝ Թուրքիայի հետ։ Ելույթ ունենալով լրագողների առջև՝ նախագահ Ալիևը բացառիկ վճռական է եղել։ Գնահատեք ինքներդ»,- եթերում ասում է Կիսելյովը՝ միացնելով Ալիևի՝ ՀՀ-ի հասցեին սպառնալիքներով ելույթը։

Ի թիվս այլ բաների, եթերում նշվել է այն տնտեսական օգուտները, որոնք Հայաստանը ստանում է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մեջբերվել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որն անհամատեղելի է անվանել ԵՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի