Վաշինգտոնը Թրամփի երդմնակալությունից առաջ ուժեղացրել է անվտանգության միջոցառումները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ Վաշինգտոնի անվտանգության ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանրապետական գործչի պաշտոնական երդմնակալության օրը քաղաքի մի մասը փակ կլինի։ Հետախուզական ծառայությունները չեն բացառում Թրամփի վրա հարձակման հնարավորությունը, սակայն կոնկրետ սպառնալիքներ չեն տեսնում։

«Մենք գտնվում ենք ուժեղացված սպառնալիքի միջավայրում»,- ասել է ԱՄՆ գաղտնի ծառայության հատուկ գործակալ Մեթ Մաքքուլը, որի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Կապիտոլիումի ոստիկանապետ Թոմաս Մունգերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իրավապահ մարմինները գտնվում են «բարձր զգոնության» վիճակում՝ միայնակ զինված անձի սպառնալիքի պատճառով։

Երդմնակալության արարողությունից առաջ Վաշինգտոնի կենտրոնի մի հատվածը՝ Սպիտակ տնից մինչև Կապիտոլիում մոտ 3 կմ երկարությամբ, փակ կլինի երթևեկության համար։ Մուտքերը փակվելու են բետոնե պատնեշներով, աղբատար մեքենաներով և «այլ ծանր առարկաներով»։

Սև ցանկապատը, որի բարձրությունը 2 մետր է, կլինի ամենաերկարը, որը երբևէ կանգնեցվել է քաղաքում, ասել են պաշտոնյաները: Հասարակական կարգի պահպանման համար կներգրավվեն Ազգային գվարդիայի 7800 զինվորներ և 4000 ոստիկաններ։

Թրամփը 2024 թվականին երկու մահափորձի թիրախ է դարձել։ Հուլիսի 14-ին Թոմաս Մեթյու Քրուքսը ելույթի ժամանակ կրակ է բացել հանրապետականի ուղղությամբ, վերջինը վիրավորվել է աջ ականջից։ Երկրորդ մահափորձը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտ, ոչ ոք չի տուժել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի