Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագգրումը։ Տարածված հայտարարությունում ասվում է, որ որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ և հիմնադիր՝ նա հանդիպելու է Հայաստանի կառավարական պատվիրակության հետ:

Նշվում է, որ այս համաձայնագիրն ամիսներ շարունակվող քննարկումների արդյունք է, որոնք մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի՝ հունիսին Հայաստան կատարած այցով։ Այդ այցի ընթացքում Օ՛Բրայենը հայտարարել էր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հանդիպման մասին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը։

Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հաջորդ քայլն է երկրների միջև տնտեսական և էներգետիկ ոլորտներում, անվտանգության և օրենքի կիրարկման, ժողովրդավարական և արդարադատության բարեփոխումներում սերտացնելու համագործակցությունը։

«Այս համաձայնագիրն ընդգծում է նշանակալի առաջընթացը ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում, մի գործ, որը ես պաշտպանել եմ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի դերում»,- ասել է Փալոնը։

Նա նշել է, որ սա ցույց է տալիս 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության կատարած կարևոր բարեփոխումները և այն խոստումը, որ երկիրն ամերիկյան հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում:

«Ամենակարևորը, ռազմավարական գործընկերությունը նշանակում է մեր երկրների միջև ավելի սերտ երկկողմ կապեր, հետագա ամերիկյան ներդրումներ Հայաստանի ապագայում և, ընդհանուր առմամբ, ավելի ամուր կապ մեր ժողովուրդների միջև: Ուրախ եմ, որ Բայդենի վարչակազմը պաշտոնականացրել է այս գործընկերությունը, և ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը Պետքարտուղարության և Հայաստանի կառավարության հետ՝ շարունակելու այս դրական թափը»,-հայտարարել է Փալոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի