Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնության են եկել Գազայի գործարքի շուրջ․ The Times of Israel

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարում անցկացված բանակցություններում սկզբունքային համաձայնության են եկել Գազայի հատվածում գերիների փոխանակման և հրադադարի շուրջ։ Այս մասին գրել է Times of Israel-ը։

Նախօրեին Կատարի ԱԳՆ-ն հայտնել էր, որ բանակցող կողմերը հաղթահարել են հիմնական խոչընդոտները։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարեն ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել որպես միջնորդ։

«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնության են եկել գործարքի շուրջ երկուշաբթի՝ հունվարի 14-ի երեկոյան»,- ասվում է հայտարարության մեջ:

Քննարկումները կապված են անկլավից իսրայելական բանակի դուրսբերման չափանիշների հետ։ Միջնորդներն Իսրայելից ակնկալում են քարտեզ, որտեղ նշված կլինեն այն տարածքները, որտեղ տեղակայվելու են Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները:

Արաբ պաշտոնյաներից մեկը պարբերականին ասել է, որ արագ փոխզիջման հասնելու համար Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նորընտիր նախագահի ապագա հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկովին «հաջողվել է մեկ հանդիպման ընթացքում ավելի շատ առաջ մղել» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, քան Բայդենի վարչակազմը դա արել է ամբողջ անցած տարվա ընթացքում:

Գործարքի երեք փուլերից առաջինը կտևի վեց շաբաթ, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատի 33 իսրայելցի պատանդների՝ Իսրայելում բանտարկված 1000 պաղեստինցի կանանց և երեխաների դիմաց: Իսրայելական զորքերը կսկսեն լքել Գազայի բնակավայրերը։ Երկրորդ փուլում գրոհայինները կազատեն մնացած գերիներին՝ Իսրայելի բանակի ամբողջական դուրսբերման դիմաց, երրորդ փուլում էլ ՀԱՄԱՍ-ը կվերադարձնի մահացածների մարմինները, և կողմերը կհամաձայնեցնեն Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի