«Հարկախեղդ են անում»․ ինչքան են ավելանում փոքր բիզնեսի հարկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
Բոլորը

Էկոպայուսակների արտադրություն և վաճառք․ 2020 թվականին հիմնադրված ընկերության տնօրեն Հռիփսիմե Քոչարյանն ասում է՝ բացի փոքր բիզնես լինելուց՝ իրենք նաև սոցիալական խնդիր են լուծում։ 

ՍՊԸ-ն նախ աշխատել է որպես միկրոբիզնես, հետո 2023 թվականից անցել շրջանառության հարկի դաշտ։ Այս տարվա հունվարից շրջանառության հարկն աճել է։ Տնօրենի խոսքով՝ սա կբերի թանկացման, որոշ բիզնեսներ էլ կփակվեն։ 

Նշենք, որ այս տարվա հունվարից առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10%՝ նախկին 5%-ի փոխարեն, արտադրության դեպքում՝ 7%՝ նախկին 3,5 %-ի փոխարեն, հանրային սննդի դեպքում՝ 12%՝ նախկին 6%-ի փոխարեն։ 

Հռիփսիմեն ասում է՝ շրջանառության հարկի բարձրացումը հերթական դժվարությունն է, որին բախվում է Հայաստանում գործող փոքր բիզնեսը։  Հարկ վճարելուց չեն խուսափում՝ վստահեցնում է Հռիփսիմե Քոչարյանը, պարզապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողանում երկարաժամկետ ռազմավարություն պլանավորել։ 

Շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը խնդիրներ է առաջացնելու հատկապես մարզերում, կարծում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ 

Միկրոձեռնարկատիրության ցանկից դուրս կբերվեն և շրջանառության հարկի համակարգ կանցնեն մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը՝ անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։ Առանց սրա էլ փոքր բիզնեսի համար Հայաստանում աշխատելը հեշտ չէր՝ նշում է ոլորտի ներկայացուցիչը։  

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում հարկային համակարգն այնպիսին է, որ մաքուր աշխատելը ոչ մեկին ձեռնտու չէ։ 

Ուժի մեջ մտած փոփոխություններով փոքր և միջին բիզնեսին հնարավորություն է տրվում կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված լինի։ Տնտեսագետը նշում է՝ այդ փաստաթղթավորումը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան