Լավրովը հայտարարել է, թե ադրբեջանական օդանավի կործանման վերաբերյալ «սև արկղերի» առաջին տվյալները չեն հաստատում տարածվող տեղեկությունների մի մասը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում AZAL-ի («Ադրբեջանական ավիաուղիներ») օդանավի կործանման վերաբերյալ «սև արկղերի» առաջին տվյալները չեն հաստատում լրատվամիջոցներում հայտնված միջադեպի մասին որոշ տեղեկություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք գնահատել ենք, որ մեր ադրբեջանցի ընկերներն անմիջապես աջակցեցին Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը հետաքննությանը՝ հաշվի առնելով բոլոր գործոնները։ Բրազիլիայում հատուկ հանդիպում է տեղի ունեցել, բացվել են «սև արկղերը», դրանց բովանդակությունն արդեն իսկ շատ հետաքրքիր տեղեկություններ է տվել, բովանդակությունը ևս մեկ անգամ համոզում է մեզ, որ պետք է սպասել ամբողջական հետաքննությանը»,- ասել է Լավրովը տարեկան ամփոփիչ ասուլիսում։

Նա ընդգծել է, որ քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, կարիք չկա «լրատվական տարածությունում մթնոլորտը աշխուժացնել՝ օգտագործելով տեղեկատվություն, որը, մեծ հաշվով, չի հաստատվում սև արկղերի տեղեկություններով»։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ-ին է մեղադրել օդանավի կործանման մեջ, պահանջել ներողություն խնդրել, ընդունել մեղքը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել ու փոխհատուցում վճարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի