Բաքուն հայտնում է Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք երկրում ահաբեկչություն էին ծրագրում

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիների, որոնք ծրագրել են ահաբեկչություն իրականացնել երկրում գործող կրոնական համայնքներից մեկի դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ՊԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացի Ագիլ Ասլանովը և Ադրբեջանի քաղաքացի Ջեյհուն Իսմայիլովը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ագիլ Ասլանովը, որը զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ, 2024 թվականի սեպտեմբերին երրորդ երկրում հանդիպել է այդ երկրի հետախուզության աշխատակիցների հետ։ Նրանք Ասլանովին ցույց են տվել կրոնական համայնքի անդամի լուսանկարները, տեղեկություններ տրամադրել նրա մասին և 200,000 դոլարի դիմաց սպանելու հրահանգ տվել։

Ասլանովին սկզբում հանձնարարվել է հավաքել և նրանց փոխանցել համայնքի անդամի և նրա աշխատավայրի վերաբերյալ անհրաժեշտ հետախուզական տվյալները, ինչի համար նրան 2000 դոլար կանխավճար է տրվել:

Հանձնարարությունը կատարելու համար Բաքու ժամանած Ագիլ Ասլանովը Ջեյհուն Իսմայիլովի հետ, ում նա հավաքագրել է հանցավոր գործողություններին մասնակցելու համար նյութական վարձատրության դիմաց, աշխատանքներ են իրականացրել կրոնական համայնքի անդամի մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ և բջջային հեռախոսի համապատասխան հավելվածի միջոցով տեղեկատվություն ուղարկել նրա բնակության վայրի և աշխատանքի մասին օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցչին։

Ասլանովին ու Իսմայիլովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 28, 214.2.1, 274, 276 և այլ հոդվածներով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի