Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը դատարանի դահլիճում ինքնասպանության փորձ է արել

Լուրեր

23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր դատավոր Այգյուն Գուրբանովայի նախագահությամբ շարունակվել է ընդդիմադիր Նիջաթ Իբրահիմի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընդհատվել է այն բանից հետո, երբ Իբրահիմը, ի նշան իր անօրինական կալանավորման դեմ բողոքի, փորձել է ինքնասպան լինել:

Նիստի սկզբում նա հայտարարել է, որ 4 ամիս ապօրինի կալանքի տակ է պահվել, ինչի պատճառով Մոլդովայում գտնվող իր ընտանիքը հայտնվել է ծանր վիճակում, լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։ Իբրահիմը նշել է, որ մեղադրանքն անհիմն է, և որ իր վրա հարձակում կատարողները պետք է կալանքի տակ լինեն։ Դատավորը, սակայն,  ասել է, որ նա կկարողանա իր դիրքորոշումը հայտնել դատաքննության ընթացքում։

Ըստ փաստաբանի՝ Իբրահիմը զայրացել է դատավորի անտարբերությունից և սկսել գլուխը հարվածել ապակուն։ Մինչ դատական կարգադրիչների միջամտությունը տղամարդու գլուխը սկսել է արնահոսել։

Դատական նիստն ընդհատվել է, Իբրահիմին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Դատական նիստը կշարունակվի հունվարի 21-ին։

Հավելենք, որ ավելի վաղ էլ ակտիվիստն իրեն մարմնական վնասվածներ էր հասցրել այն բանի համար, ոստիկանությունը ֆիզիկական ճնշում էր գործադրել նրա վրա՝ մեղադրանքներն ընդունելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի