«Գազպրոմ»-ում զանգվածային կրճատումներ են ծրագրում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ելենա Իլյուխինան խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերին առաջարկել է ընկերության կենտրոնական գրասենյակում և Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում աշխատողների թիվը կրճատել ավելի քան մեկուկես անգամ՝ 4100-ից հասցնելով 2500 մարդու։ Այս մասին ասվում է դեկտեմբերի վերջին նրա ուղարկած և 47news տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթում, գրում է Meduza-ն։

Դիմելով Միլլերին՝ Իլյուխինան պարզաբանում է, որ վերջին 20 տարիների ընթացքում անձնակազմի թիվը մի քանի անգամ ավելացել է, իսկ աշխատավարձի ֆոնդը կազմում է տարեկան 50 միլիարդ ռուբլի, և այժմ օպտիմալացում է անհրաժեշտ «կառավարման և արտադրական գործընթացների բոլոր մակարդակներում», ինչը թույլ կտա, ի թիվս այլ բաների, միջոցներ ազատել՝ աշխատակիցների մոտիվացիան և զարգացումը բարձրացնելու համար: Նա նաև նշել է, որ «խմբի առջև ծառացած մարտահրավերները» պահանջում են որոշումների ընդունման ժամանակի կրճատում, կրկնօրինակ գործառույթների վերացում և առանցքային գործընթացների իրականացման մեջ ներգրավված աշխատակիցների՝ արդյունքների վրա ուշադրության մեծացում։

Առաջարկվում է մինչև փետրվարի 15-ն աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթների աուդիտ անցկացնել և կոնկրետ լուծումներ ներկայացնել։

47news-ը նշում է, որ «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակն ամբողջությամբ համալրված է, և այնտեղ թափուր աշխատատեղեր չկան։ Թափուր աշխատատեղեր կան ընկերության արտադրամասերում, սակայն այն ղեկավարները, որոնք կրճատման տակ կընկնեն, դժվար թե «տիրապետում են անհրաժեշտ աշխատանքային որակավորումներին»։

Նամակի իսկությունն ու ակտուալությունը Forbes-ին հաստատել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի փոխնախագահ և տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Սերգեյ Կուպրիյանովը։ Նա, սակայն, հրաժարվել է այլ մեկնաբանություններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի