Բաքվի դատարանն ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստին դատապարտեց 10 տարվա ազատազրկման

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ադրբեջանցի հայտնի ակտիվիստ Բահթիյար Հաջիևին, որն արդեն ավելի քան երկու տարի կալանքի տակ է, դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը նաև որոշում է կայացրել բռնագրավել նրա բնակարանը և բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները, իսկ ազատ արձակվելուց հետո՝ մեկ տարով արգելել զբաղվել ուսումնադաստիարակչական գործունեությամբ։

Պետական ​​մեղադրողը պահանջել էր ակտիվիստին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ինքը՝ Հաջիևը, դատավճիռն անվանել է քաղաքականապես մոտիվացված և անհեթեթ։

Հաջիևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ինքը կալանավորվել է ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցի նկատմամբ նպատակային պատժամիջոցներ կիրառելուց անմիջապես հետո։ Նա նաև երախտագիտություն է հայտնել իր ընտանիքին, լրագրողներին (հատկապես՝ ձերբակալվածներին) սատարելու համար, ինչպես նաև միջազգային կառույցներին՝ ԱՄՆ Պետքարտուղարությանը, Կոնգրեսի, ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպայի խորհրդին և Եվրախորհրդարանին՝ աջակցության համար։

Դատարանում Հաջիևը միջնորդություն է ներկայացրել Միջազգային բանկում իր հաշվի վրա դրված արգելանքը վերացնելո վերաբերյալ։ Այդ հաշվի միջոցները փոխհատուցում են, որը վճարել է Ադրբեջանի կառավարությունը՝ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա։ Նա նշել է, որ իր ընտանիքի անդամները ֆինանսական դժվարություններ ունեն կալանավայրում իրեն սնունդ և այլ պարագաներ բերելու հարցում։ Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Հաջիևը ձերբակալվել էր 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «խուլիգանության» և «դատարանի նկատմամբ արհամարհանքի» մեղադրանքով։ Այնուհետև նրան այլ մեղադրանքներ են առաջադրվել ֆինանսական նոր խախտումների՝ դրամաշնորհների յուրացման, ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, մաքսանենգության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու, հարկերից խուսափելու համար։

Հաջիևը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրաները՝ պնդելով, որ իրեն կալանավորել են ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հրամանով, վերջինիս հասցեին իր կողմից հնչեցրած սուր քննադատությունների համար։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ամերիկացի մի շարք կոնգրեսականներ, նույնիսկ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ-ն ու եվրոպական, միջազգային տարբեր կառույցներ բազմիցս կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Հաջիևին, ինչպես նաև մյուս քաղբանտարկյալներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի