ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ԱԹՍ-ներով «Թուրքական հոսքի» վրա հարձակման մասին

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել Կրասնոդարի երկրամասում գտնվող «Ռուսսկայա» կոմպրեսորային կայանի ենթակառուցվածքը, որը գազ է մատակարարում «Թուրքական հոսք» խողովակաշարով, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ ԱԹՍ-ների հարձակումը տեղի է ունեցել հունվարի 11-ին։ Կայանը գտնվում է Գայ-Կոձոր գյուղում։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ բոլոր անօդաչու սարքերը խոցվել են։ ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով գազաչափ կայանի շենքն ու սարքավորումները «չնչին վնասներ» են կրել։ Սարքավորումներն արդեն վերականգնվել են, անձնակազմի շրջանում տուժածներ չկան, հավելել են գերատեսչությունից։

Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, թե հարձակման նպատակն է եղել դադարեցնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ։

«Կոմպրեսորային կայանը բնականոն ռեժիմով գազ է մատակարարում «Թուրքական հոսք» գազատարին։ Շահագործման ընթացքում խափանումներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ հունվարի 1-ից դադարեցվել է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Այժմ Ռուսաստանից Եվրոպա գազ կարող է արտահանվել միայն Թուրքիայի տարածքով։

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել ՌԴ ՊՆ-ի այս հայտարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի