ԱՀԿ-ն մետապնևմովիրուսային վարակի համաճարակի վտանգ չի տեսնում

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համոզված է, որ ներկայում մետապնևմովիրուսային վարակի համաճարակի սպառնալիք չկա։ Այս մասին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ հեռախոսազրույցից հետո ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Իմ ընկեր Թեդրոսը հանգստացրել է ինձ վերջին օրերի և շաբաթների սարսափելի պատմությունների առումով, որ ներկայում առողջապահական արտակարգ իրավիճակի վտանգ չկա: ԱՀԿ փորձագետները քաջատեղյակ են վիրուսից, որն այնքան շատ է քննարկվել լրատվամիջոցներում, սակայն մի քանի անգամ հայտնվել է նմանատիպ տեսքով, սովորաբար ձմռանը»,- գրել է Սիյարտոն Facebook-ում։

Մետապնևմովիրուսը շնչառական վարակների հարուցիչներից է։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, դրա ախտանիշները ներառում են քթահոսություն, հազ և ջերմություն:

Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ Չինաստանում վիրուսի բռնկումների մասին, մետապնևմովիրուսով վարակվելու դեպքեր գրանցվել են նաև Ղազախստանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի