Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը` ՈՒՂԻՂ

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, շարունակվում է Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակապահովման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Ղազարյանը դիմել է պաշտպանության նախարարին` Սերժ Սարգսյանին, այս գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց, և, օգտվելով նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, վերջիններիս դրդել է Հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ, այն է՝ հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, շուկայական արժեքից ցածր գնով Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող հողատարածքը վաճառել իրեն։ Այս հողատարածքի հետ կապված նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է եղել Դատախազությունում։

Այդ վարույթի շրջանակներում Ղազարյանը շուրջ մեկ տարի առաջ հողատարածքը վերադարձրել է պետությանը, որից հետո քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով ու գործն ուղարկվել է դատարան՝ բուն քննության։ Թեև Ղազարյանը ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում վերադարձրել է հողատարածքները՝ քրեական գործի շրջանակներում մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրանքը չի ընդունում նաև Արմեն Սարգսյանը:

Վաչագան Ղազարյանի գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում էր, երբ Սարգսյանի մասն ուղարկվել է դատարան, որից հետո այս երկու գործերը միասին են քննվում՝ դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում։

Արաքս Մամուլյան