ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն ապահովել են հյուպատոսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից:

2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ 2024 թ. ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:

ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ներդրվել է հերթագրման նոր՝ Earlyone համակարգը, որը հասանելի է ինչպես ՀՀ դեսպանությունների կայքերում, այնպես էլ Earlyone բջջային հավելվածով։

Կիրառվել է տեսակապի միջոցով ՀՀ քաղաքացու անձնագրի և ՀՀ վերադարձի վկայականի տրամադրման ընթացակարգը (մանրամասն նկարագրված է ԱԳՆ կայքի Հյուպատոսական ծառայություն բաժնի նորաստեղծ «Տեսակապով ծառայություններ» ենթաբաժնում), որը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հեռու գտնվող վայրերում ապրող քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ նոր անձնագիր՝ առանց դեսպանություն այցելելու։

Հյուպատոսական ծառայությունների մատուցումը և ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցության տրամադրումնն ապահովվել է նաև Սիրիայում անվտանգային իրավիճակի սրման պայմաններում: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ապահովել են աշխատանքների շարունակականությունը, համապատասխան ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների հետ կապն իրականացվել է նաև թեժ գծի միջոցով»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում: