Կալիֆոռնիայում մոլեգնած հրդեհները 16 մարդու կյանք են խլել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսի նահանգային բժշկական փորձաքննության վարչությունը հաստատել է, որ տարածքում կատաղի հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի. գրում է CNBC-ին։

Ըստ տվյալների՝ 16 զոհի դեպքերը դեռևս քննվում են։ Նրանցից հինգը զոհվել են Պալիսադեսի հրդեհի հետևանքով, իսկ 11-ը՝ Իթոնի հրդեհի պատճառով, նշվում է դատաբժշկական ծառայության շաբաթ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ տվյալներով զոհերի թիվը կազմում էր 11, սակայն պաշտոնյաները զգուշացրել էին, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ կատաղի հրդեհներից ավերված թաղամասերում որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Իշխանությունները ստեղծել են կենտրոն, որտեղ մարդիկ կարող են հաղորդել անհետ կորածների մասին։

Հրշեջները շարունակում են պայքարել հրդեհների տարածումը կանգնեցնելու համար, հատկապես ուժեղ քամիների հնարավոր վերադարձից առաջ, որոնք կարող են կրակը մղել Ջ. Փոլ Գեթի թանգարանի և Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) ուղղությամբ։

Հրդեհի դեմ կատաղի պայքար է ընթանում Մանդևիլ Կանյոնում, որտեղ գտնվում են Արնոլդ Շվարցենեգերի և այլ հայտնի մարդկանց տները։

Կալիֆոռնիայի հրդեհների ծառայության (CalFire) օպերացիոն բաժնի ղեկավար Քրիստիան Լիցը հայտարարեց, որ շաբաթ օրը հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Պալիսադեսի հրդեհի վրա, որը բռնկվել է կանյոնի տարածքում՝ ոչ հեռու Կալիֆոռնիայի համալսարանից։

«Մենք պետք է ագրեսիվ գործենք այս տարածքում»,- նշել է Լիցը։