Ի՞նչ ի նկատի ունի Սեդրակ Քոչարյանը զրպարտություն ասելով, տեղյակ չեմ, դրա մասին իմացել եմ ֆեյսբուքից․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցող Երևանի ավագանու ընտրությունները «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը համարում է իշխանությունների առաջին մեծ քննությունը, որը նախորդ քաղաքային ընտրությունների հետ համեմատած մի քանի քայլ առաջ է։

«Մեծ, ընդգրկուն բանավեճերի փորձը դեռ քիչ է, սակայն, կարծում եմ, քայլ առ քայլ դա էլ կձևավորվի,  և հասարակությանը կկարողանա ներգրավվել ընտրապայքարի մեջ, որը կլինի պայքար գաղափարների և ծրագրերի միջև»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը։

Վերջինս նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից որոնք կանցնեն քաղաքապետարան, միևնույնն է, նրանք պետք է կատարեն իրենց խոստումները. «Ցանկացած ուժ, որը խոստումներ է տվել, պետք է կատարի, իսկ չկատարելու դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց նա:

Արա Պապյանն անդրադարձավ մեկ այլ իրադարձության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի մասնակցությանը և նշեց, թեև խոշոր հաշվով այն ՀՀ-ին ոչինչ չի տա, սակայն այս քայլով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ երկրի պաշտոնյան իր խոսքը հղեց նման կարևոր հարթակից։

Խոսելով սեպտեմբերի 23-ի տեղի ունեցած այլ իրադարձության՝ իր դեմ հարուցված դատական գործի մասին՝ Արա Պապյանը նկատեց, որ ֆեյսբուքից է տեղեկացել, որ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանն իր դեմ հայց է ներկայացրել և պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության դիմաց։

«Տեղյակ չեմ, այդ մասին իմացել եմ ֆեյսբուքից, չգիտեմ որ միտքս է համարում զրպարտություն, սպասում եմ պաշտոնական ծանուցման, կլինի պաշտոնական ծանուցում, որից հետո էլ կկարողանամ պարզաբանում տալ»,- ասաց նա։

Մանամասները՝ տեսանյութում։

 

Աղավնի Սուքիասյան