Լեհաստանը նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

2025 թվականին ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահությունը, ի թիվս այլ բաների, ուղղված է լինելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան ադրբեջանական  Report գործակալության հարցման։

«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը Լեհաստանի նախագահության ընթացքում։ Մենք աջակցում ենք բոլոր գործողություններին, որոնք ուղղված են կայուն խաղաղությանը հասնելուն։ ԵՄ-ի դերը խաղաղության գործընթացում շատ կարևոր է և պետք է շարունակվի։ Մենք կցանկանայինք ընդգծել այն հնարավորությունները, որոնք դա ստեղծում է Հարավային Կովկասի տարածաշրջանի և ԵՄ-ի, մեր երկրի միջև համագործակցության համար»,- նշել են ԱԳՆ-ից։

Գերատեսչությունը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը թույլ կտա տարածաշրջանին զարգացնել և լուծել հրատապ հումանիտար խնդիրները, անհետ կորածների խնդիրը, ականազերծման խնդիրները և պատմամշակութային արժեքների պահպանումը։

Նշվել է նաև, որ Լեհաստանն աջակցում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Գերատեսչությունից նաև վստահություն են հայտնել, որ կողմերի միջև մնացած բոլոր չլուծված հարցերը կարող են լուծվել դիվանագիտական ​​ճանապարհով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի