Ադրբեջանի իշխանությունները բանտարկված իրավապաշտպանից պահանջել են հրաժարվել ԱՄՆ Պետդեպի մրցանակից

Լուրեր

10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
Բոլորը

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի նկատմամբ իշխանությունները մինչև կալանավորումը ճնշում են գործադրել՝ փորձելով ստիպել հրաժարվել ԱՄՆ Պետքարտուղարության մրցանակից։ Այս մասին ասվում է Սաֆարովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրավապաշտպանի ֆեյսբուքյան էջում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սաֆարովը նշում է, որ իր նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս 2024 թվականի օգոստոսին, երբ հայտնի է  դարձել, որ նա առաջադրվել է ԱՄՆ Պետքարտուղարության «Մարդու իրավունքների հեղինակավոր պաշտպան» մրցանակի և հանդիսանում է այս մրցանակի գլխավոր հավակնորդը։

«Նախագահի աշխատակազմից հորս միջոցով բազմիցս մեսիջներ են  փոխանցել մրցանակից հրապարակային հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Սակայն ես չէի կարող դա անել, քանի որ սա իմ գործունեության գլոբալ գնահատականն էր։ Պարգևատրման հարցն էր, որ զայրացրել է իշխանություններին, ինչի արդյունքում էլ արտոնեցին իմ ձերբակալությունը։ Բայց քննչական մեկուսարանից ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ շարունակելու եմ պայքարն ապօրինությունների դեմ»,- ընդգծել է Սաֆարովը։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականին իրավապաշտպան գործունեություն սկսելուց հետո իրեն բազմիցս սպառնացել են։

«Երբ նոր էի աշխատանքի անցել, ինձ կանչել էին Գլխավոր դատախազության քննչական վարչություն և պահանջել դադարեցնել իրավապաշտպան աշխատանքը։ Բայց ես չէի կարող լռել, երբ դիվանագետին խոշտանգում էին էլեկտրաշոկերով, երբ միզում էին երիտասարդ ակտիվիստի գլխին, և երբ կին լրագրողներին բանտ էին նետում։ Ուստի ես կշարունակեմ իմ գործունեությունը»,- նշել է Սաֆարովը։

Հավելենք, որ դեկտեմբերին Վաշինգտոնում մրցանակաբաշխության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ էր արել Ադրբեջանի կառավարությանը՝ «անհապաղ» ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, ինչպես նաև բոլոր մյուս լրագրողներին, իրավապաշտպաններին, քաղաքական հակառակորդներին և անարդարացիորեն ձերբակալվածներին։

Ելույթ ունենալով Պետքարտուղարությունում ԱՄՆ-ի մարդու իրավունքների մրցանակը հանձնելու արարողության ժամանակ՝ Բլինքենն ասել էր. «Անցյալ շաբաթ՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն այս արարողությանը մեկնելու վիզա ստանալու համար այցելելուց մի քանի ժամ անց, Ռուֆաթը ձերբակալվել է անվտանգության պաշտոնյաների կողմից, այդ ժամանակից ի վեր նա նախնական կալանքի տակ է»։

Սաֆարովը 2024 թվականի ԱՄՆ պետքարտուղարի Մարդու իրավունքների մրցանակի ութ դափնեկիրներից է։

Ռուֆաթ Սաֆարովը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին Բաքվում՝ քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Նա Defense Line իրավապաշտպան խմբի ղեկավարն է, որը փաստագրում և հաղորդում է Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների, խոշտանգումների և կառավարության կոռուպցիայի մասին։

Սաֆարովը ձերբակալվել է որպես կասկածյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.3.2 (խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով) և 221.1 (խուլիգանություն) հոդվածներով։ Սաֆարովն իրեն մեղավոր չի ճանաչում և կարծում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել իրավապաշտպան գործունեության և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ջանքերի համար ստացած մրցանակի համար։ Այս հոդվածներով Սաֆարովին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։Դատարանի որոշմամբ՝ նա 4 ամսով կալանավորվել է։

Սաֆարովը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրեն հետապնդում են իրավապաշտպան գործունեության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի