Հրկիզո՞ւմ․ Լոս Անջելեսի ոստիկանությունն անտառային հրդեհի գործով կասկածյալի է ձերբակալել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Լոս Անջելեսի ոստիկանությունը կարծում է, որ «Քենեթի» անտառային հրդեհը հրկիզման հետևանք է: Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ավագ սպա Շոն Դինսը News Nation-ին հայտնել է մեկ անձի ձերբակալության մասին, որը կասկածվում է հրդեհին ներգրավվածության մեջ։

«Քենեթ» հրդեհը Կալիֆորնիայում ներկայում այրվող հինգ հրդեհներից մեկն է: «Քենեթն» արդեն ոչնչացրել է ավելի քան 960 ակր (390 հա) հողատարածք Հիդսեն Հիլի, Վուդլենդ Հիլի ու Ուեսթ Հիլզի տարածքում, հայտնում է Los Angeles Times-ը։

Հրկիզողին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, ասել է շրջանային դատախազ Նաթան Հոհմանը:

Ավելի քան 14 հազար հեկտար տարածքում հինգ հրդեհ է մոլեգնում։ Դրանցից ամենամեծը դեռ չի հաջողվել վերցնել վերահսկողության տակ։ Ավելի վաղ հաղորդվել է, որ հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, տարածքում ավերվել է 10 հազար շինություն։ Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ զոհերի իրական թիվը մնում է անհայտ:

JPMorgan Chase-ը վնասը գնահատել է գրեթե 50 մլրդ դոլար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի