2024 թվականը եղել է ռեկորդային տաք տարի․ համաշխարհային միջին ջերմաստիճանն առաջին անգամ բարձրացել է ավելի քան 1,5 աստիճանով

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

2024 թվականը եղել է երբևէ գրանցված ամենատաք տարին և առաջին օրացուցային տարին, երբ գլոբալ միջին ջերմաստիճանը, 1850-1900 թվականների նախաարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակների համեմատ, աճել է ավելի քան 1,5 աստիճանով: Այս մասին գրում է BBC News-ը՝ հղում անելով Կլիմայի փոփոխության մոնիթորինգային եվրոպական ծառայությանը՝ Copernicus-ին։

Միջին գլոբալ ջերմաստիճանը 2024 թվականի վերջին գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը, երբ այն աճել է 1,48 աստիճանով։ 2024 թվականին այս ցուցանիշը 1,6 աստիճան էր։

Այսպիսով, ըստ կլիմայագետների, վերջին տասնամյակը դարձել է ամենատաքը դիտարկումների ամբողջ պատմության մեջ։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական գրասենյակը, ՆԱՍԱ-ն և կլիմայի այլ հետազոտողներ իրենց տվյալները կհրապարակեն ավելի ուշ, բայց ակնկալվում է, որ նրանք նույնպես կհայտարարեն 2024 թվականը որպես ռեկորդային տաք տարի:

Փորձագետների կարծիքով՝ անցյալ տարվա ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված էր մարդու գործունեության, ինչպես նաև բնական եղանակային պայմանների լրացուցիչ ներդրմամբ, ինչպիսին Էլ Նինյոն է:

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, որն ընդունվել է աշխարհի երկրների կողմից 2015 թվականին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, մասնակիցներին պարտավորեցրել է կանխել միջին գլոբալ ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 1,5 աստիճանով՝ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակի համեմատ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի