Շոլցն արգելափակում է Ուկրաինային օգնության նոր փաթեթը. Der Spiegel

Լուրեր

30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ցանկանում են Բունդեսթագի ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են փետրվարի 23-ին, Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանից դուրս շուրջ 3 միլիարդ եվրո հատկացնել, սակայն դրան խոչընդոտում է  կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինա ուղարկվելիք սպառազինությունների ցանկը, որը կազմվել է 2024 թվականի նոյեմբերին գերմանական կառավարական կոալիցիայի փլուզումից անմիջապես հետո, ներառում է երեք Iris-T հակաօդային պաշտպանության մարտկոցներ՝ դրանց համար նախատեսված հրթիռներով, Patriot հրթիռներ, տասը անվավոր հաուբիցներ և հրետանային զինամթերք։

Գերմանիայի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն հավելյալ աջակցության անհրաժեշտությունը հիմնավորել են նրանով, որ Կիևի հրատապ կարիքները չեն կարող դիտարկվել նախկին պլանավորմամբ, մասնավորապես, Ուկրաինայի ռազմական իրավիճակը զգալիորեն վատթարացել է վերջին ամիսներին ռուսական հարձակման արագացման պատճառով։ Բացի այդ, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո անհասկանալի է դարձել՝ արդյո՞ք Վաշինգտոնը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից հետո։

Այս ծրագրի իրականացումը կանգ է առել հունվարի սկզբին այն բանից հետո, երբ կանցլերի գրասենյակը ոչ պաշտոնապես հասկացրել է, որ չի աջակցում Կիևի լրացուցիչ ֆինանսավորմանը: Ըստ Der Spiegel-ի՝ պատճառը Գերմանիայի ապագա կառավարությանը կատարված փաստի առջև չթողնելու ցանկությունն է։

Բացի այդ, Շոլցը հրատապ գործողությունների անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ բավարար է համարում Ուկրաինային ռազմական օգնության համար 2025 թվականի նախնական բյուջեով նախատեսված շուրջ 4 միլիարդ եվրոն և մատնանշում է 50 միլիարդ դոլար վարկի օգտագործման հնարավորությունը G7-ի կողմից՝ տրամադրված ռուսական սառեցված պետական ​​ակտիվներից ստացված եկամուտներից:

Սոցիալ-դեմոկրատների շրջանում Der Spiegel-ի աղբյուրները ենթադրում են, որ Շոլցը չի ցանկանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել Ուկրաինային զենքի հետագա մատակարարումների մասին, որպեսզի չվանի պոտենցիալ ընտրողներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի