Ռոմանոս Պետրոսյանն ու ՊՎԾ-ն հակասում են իրար․ Փաշինյանի «ցնցուղի» պատմությունից մեկ տարի անց

Լուրեր

10.01.2025 | 11:42
Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Հոբարթի մրցաշարից
10.01.2025 | 11:33
Լոս Անջելեսի անտառային հրդեհներն արդեն 10 մարդու կյանք են խլել
10.01.2025 | 11:32
Աժ պետաիրավական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
10.01.2025 | 11:21
ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին
10.01.2025 | 11:10
Թրամփը Պուտինի հետ հանդիպման է պատրաստվում
10.01.2025 | 11:03
«7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությանը». ՈՒՂԻՂ
10.01.2025 | 10:57
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր
10.01.2025 | 10:42
«Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում այս տարի նախատեսվում է ներդնել ևս 12 մլրդ ՀՀ դրամ
10.01.2025 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 10-ի դրությամբ
10.01.2025 | 10:11
Երևանում ավտոմեքենա է այրվել
10.01.2025 | 09:55
Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
10.01.2025 | 09:40
2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով․ Փաշինյան
10.01.2025 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
09.01.2025 | 23:29
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ընդդիմության և իշխող ուժերի հետ խորհրդակցություններ է անցկացնում PKK-ի բանտարկված առաջնորդի հետ հանդիպման արդյունքների մասին
09.01.2025 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ ցնցուղի աղմկահարույց պատմությունից մեկ տարի անց հակասություն կա՝ ի վերջո, Արագած բնակավայրի դպրոցում և մարզադպրոցում պետական միջոցներով իրականացված ծախսերի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ։

Անտեսվե՞լ է Փաշինյանի ասածը․ Արագածի մարզադահլիճի ցնցուղի գնի վերաբերյալ յոթ ամիս անց բացատրություն չկա, ՊՎԾ-ն ստուգում չի արել

Հիշեցնենք՝ սա այն կրթական հաստատությունն է, ուր անցյալ տարվա հունվարի 5-ին այցելել էր Նիկոլ Փաշինյանն ու ցուցադրաբար դժգոհել շինարարության և տեղադրված գույքի որակից։ Կառավարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը ցնցուղը վերցնում և դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ցուցումներ տալիս։  

«Էս վերցրեք, տեսեք՝ տեխնիկական բնութագրով ի՞նչ գնանոց ա, ու սա ի՞նչ արժե մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»,- ասում է վարչապետը, սակայն ցնցուղն այլ պաշտոնյա է վերցնում։

Փաշինյանը տեղաշարժեց նոր դրված ծորակները․ պնդեց՝ աչք չի փակելու թերությունների վրա, պիտի վերացվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստից հետո Factor.am-ը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդ կրթօջախում իրականացված ծախսերի ուսումնասիրություն չի իրականացվել։

«Ձեր տեղեկությունը թերի է, հենց այդ դպրոցում վերահսկողություն իրականացվել է, մենք պատշաճ հաղորդագրություն ենք տարածել դեռևս գարնան ավարտին կամ ամռան սկզբներին։ Հինգ մարզադպրոցների-դպրոցների մասին է խոսքը, որտեղ նմանատիպ խախտումներ են հայտնաբերվել վարչապետի շրջայցների ընթացքում, որին հաջորդել են նաև քաղաքական որոշումներ՝ պաշտոնյաների ազատումներ։ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել նշված հինգ օբյեկտներում։ Ցնցուղի հետ կապված, մասնավորապես, ուռճացված գնագոյացման մասով մենք վերլուծություն ենք կատարել, զեկուցել ենք վարչապետին։ Պետական գնումների պատվիրատու գերատեսչություները՝ ԿԳՄՍՆ-ն և Քաղաքաշինության կոմիտեն, տեխնիկական բնութագրերի մեջ գնային մեծ սողանցք էին թողել, պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները։ Տվյալ գնումը շահած ընկերությունը տեխնիկական բնութագրերի նշված նվազագույն պահանջները բավարարել էր, սակայն գնագոյացման առումով հետապնդել էր առավելագույն շահ։ Արդյունքում ունեինք նվազագույն որակ ունեցող և առավելագույն վաճառքի գին ներկայացրած փաստաթղթավորում»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Նկատենք, սակայն, որ Ռոմանոս Պետրոսյանի այս հավաստիացումը հակասում է իր իսկ ղեկավարած կառույցի կողմից Factor.am-ին ավելի վաղ փոխանցված պատասխանին։ Պետրոսյանն այսօր շեշտեց, որ 2024 թվականի «գարնան ավարտին կամ ամռան սկզբներին» հրապարակել են իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Մինչդեռ  Factor.am-ը 2024 թվականի հունիսի 28-ին ՊՎԾ-ից ստացել է հարցման պատասխան, որտեղ նշված է, որ այդ դպրոցում կատարված  աշխատանքերի համար հատկացված գումարների ծախսի վերաբերյալ ուսումնասիրություն չի կատարվել։

«Ձեր 2024 թվականի հունիսի 26-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում եմ, որ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից Արագած բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով ուսումնասիրություն չի իրականացվել:

Միաժամանակ հայտնում եմ, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով ՀՀ վարչապետի հետ»,- նշված է գերատեսչության պատասխանում:

Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ից մեզ նման պատասխանի տրամադրումը փորձեց  արդարացնել հետևյալ կերպ․ «Գուցե ձևակերպումների մեջ է խնդիրը, ՊՎԾ-ն լրագրողների, քաղաքացիների հարցերին պատասխանում է բառացի հարցադրումով, գուցե տարընկալումն այդտեղ է։ Ես բացառում եմ, որ Դուք առարկայական հարցադրում արած լինեք, և մենք պատշաճ իրազեկում տված չլինենք»,- ասաց նա։

Ստորև ներկայացնում ենք Factor.am-ի՝ ՊՎԾ-ին ուղարկած պարզ և ուղիղ հարցերը Արագածի դպրոցի և մարզադպրոցի շինաշխատանքների ծախսերի ուսումնասիրության վերաբերյալ։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութն Արագած գյուղի մարզադպրոցից, ՊՎԾ-ի՝ Factor.am-ին փոխանցված պատասխանը և ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա ներկայացրած պարզաբանումները համադրելով՝ ստացվում է, որ ՊՎԾ-ն և ՊՎԾ ղեկավարը հակասում են միմյանց։ Դպրոցում, որտեղ   ցնցուղի հայտնի պատմությունը եղավ, ուսումնասիրություն չի կատարվել։

Նարեկ Կիրակոսյան