ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ramstein-ի ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, գրում է Current time-ը։

«Այն ներառում է լրացուցիչ հրթիռներ ուկրաինական հակաօդային պաշտպանության համար, ավելի շատ զինամթերք, «օդ-երկիր» զինամթերք և այլ սարքավորումներ՝ ուկրաինական F-16-ներին աջակցելու համար»,- ասել է նա։

Օսթինը նշել է, որ «Ուկրաինայի պայքարը կարևոր է բոլորի համար»։

«Մենք բոլորս շահագրգռված ենք ապահովելու, որ ավտոկրատները չկարողանան իրենց կայսերական հավակնությունները վեր դասել ազատ և ինքնիշխան ժողովուրդների հիմնարար իրավունքներից: Ուկրաինան արդար պատերազմ է մղում ինքնապաշտպանության համար»,- հավելել է նա։

Associated Press-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինային օգնության այս փաթեթը կլինի վերջինը Բայդենի վարչակազմի կողմից։ Դա նշանակալի կլինի, բայց դժվար թե ներառի ամբողջ չորս միլիարդ դոլարը, որոնք ԱՄՆ Կոնգրեսն արդեն հաստատել է Կիևի համար։ Ըստ Պենտագոնի՝ միջոցները կփոխանցվեն Դոնալդ Թրամփի նոր վարչակազմին։

Ակնկալվում է, որ հանդիպմանը մասնակիցները կմշակեն ուկրաինական զինված ուժերի զարգացման ճանապարհային քարտեզը մինչև 2027 թվականը՝ ավիացիայից մինչև ծովային անվտանգություն։ Լլոյդ Օսթինն ասել է, որ կոնտակտային խմբի երկրները վերջին տարիներին ավելի քան 122 միլիարդ դոլար են ներդրել անվտանգության ապահովման և ամբողջ աշխարհում արտադրությունն ընդլայնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի