Ութ փաթեթ ափիոն․ Վաղարշապատի համայնքնային ոստիկանների բացահայտումը
Հասարակություն
09.01.2025 | 20:53Վաղարշապատի համայնքային ոստիկանները հունվարի 5-ին տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի 57-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու տանը կատարված զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրել է ափիոնի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի։
Կատարվում է նախաքննություն։