Լիբանանը նոր նախագահ ունի․ պաշտոնը թափուր էր ավելի քան երկու տարի

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Լիբանանի խորհրդարանը քվեարկության երկրորդ փուլով նախագահ է ընտրել բանակի գլխավոր հրամանատար Ժոզեֆ Աունին։ Փորձագետներն ամենահավանականը համարել են նրա թեկնածությունը, քանի որ այն համապատասխանում է Լիբանանի գրեթե բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ «Հըզբոլլահ»-ին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քվեարկության առաջին փուլը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, սակայն Աունը չի կարողացել ապահովել հաղթանակի համար անհրաժեշտ 86 ձայնը (128-ից)՝ ստանալով միայն 71 խորհրդարանականի աջակցություն։

Հաղորդվում է, որ փուլերի միջև ընդմիջման ընթացքում լիբանանցի օրենսդիրներն ակտիվ խորհրդակցություններ են անցկացրել տարբեր մակարդակներում: Աունի կողմնակիցներին առաջին հերթին անհրաժեշտ էր իրենց կողմը գրավել շիա պատգամավորներին:

Լիբանանում նախագահի պաշտոնը երկու տարուց ավելի է՝ թափուր է, և երկրի համար, որը թուլացել է տարիների տնտեսական ճգնաժամի և Իսրայելի հետ վերջին պատերազմի պատճառով, ավելի քան երբևէ կարևոր է իշխանության վակուումը լրացնելը:

Լիբանանի կառավարման բարդ համակարգում նախագահի պաշտոնը ավանդաբար զբաղեցրել են մարոնի քրիստոնյաների կողմից: Աունի թեկնածությունը պաշտպանել է նույնիսկ քրիստոնեական աջ կենտրոնամետ «Մարադա» կուսակցության առաջնորդ Սուլեյման Ֆրանգիեն, փորձառու քաղաքական գործիչ և Լիբանանի ներքին գործերի նախկին նախարարը, որը հրաժարվել է նախագահական պաշտոնի հավակնությունից՝ հօգուտ Աունի։

Փորձագետներն այսօրվա քվեարկությունը համարում են վերջին տարիների ամենալուրջ քաղաքական փորձությունը Լիբանանի համար։ Բանն այն է, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ընտրությունն ազդանշան կլինի, որ Իրանի ազդեցությունը նկատելիորեն թուլացել է։

Բանակը ամենահարգված հաստատությունն է երկրում բոլոր մակարդակներում, և զինվորականը, որպես նախագահ, կներկայացնի Լիբանանի մտադրությունը՝ ծառայելու առաջին հերթին իր շահերին:

Նշվում է, որ այս զարգացումը բնական շարունակությունն էր այն ձախողումների շարքի, որոնք Իրանը կրել է վերջին ժամանակներս Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Իսրայելի հետ զինված հակամարտությունից հետո լիբանանյան իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորումը հսկայական կորուստներ կրեց ինչպես ղեկավարության, այնպես էլ ռազմական հզորության առումով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի