Ավելի քան 52,000 փախստականներ դեկտեմբերին Թուրքիայից վերադարձել են Սիրիա

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի ներքին  գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ 52,622 սիրիացիներ անցյալ տարվա դեկտեմբերին կամավոր և անվտանգ վերադարձել են իրենց երկիր։ Նա այս մասին հայտարարել է Հաթայի Ռեյհանլի շրջանի Չիլվեգոզու սահմանային դարպասի մոտ, գրում է Turkiye today-ը։

Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան ներկայում հյուրընկալում է 2,88 միլիոն սիրիացիների։ 2017 թվականից ի վեր հայրենիք է վերադարձել 792,625 սիրիացի։

Մինչև դեկտեմբերի 8-ն ամսական միջինը 11,066 սիրիացի էր վերադարձել: Սակայն միայն վերջին մեկ ամսում 52,622 սիրիացիներ են վերադարձել, որոնցից 41,000-ը՝ ընտանիքներ, մնացածը՝ անհատներ։

«13 տարի մենք երբեք չենք փակել մեր դռները նրանց համար, որոնք ապաստան են փնտրել: Մենք միշտ կանգնած ենք եղել պատմության ճիշտ կողմում՝ օգնության ձեռք մեկնելով կարիքավորներին: Այս պատվաբեր վերադարձն իրականացվում է միջազգային իրավունքին համապատասխան և ՄԱԿ-ի ներկայացուցիչների ներկայությամբ՝ ապահովելով գործընթացի թափանցիկ և օրինական ընթացքը։ Մենք հավատարիմ ենք Սիրիայում ապահով և կայուն միջավայր ապահովելուն և աշխարհին ցույց ենք տալիս կամավոր ու արժանապատիվ վերադարձի կարևորությունը»,- հայտարարել է Երլիքայան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի