Թուրքիան կիբերանվտանգության տնօրինություն է հիմնում տվյալների զանգվածային արտահոսքից հետո

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան կիբերանվտանգության պետական տնօրինություն է ստեղծել՝ պաշտպանելու զգայուն տեղեկատվությունը և բարելավելու թվային անվտանգության ենթակառուցվածքը՝ երկրում միլիոնավոր մարդկանց վրա տարածված անձնական տվյալների խախտումների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, գրում է Turkish Minute-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրով ստեղծել է Կիբերանվտանգության տնօրինություն, կենտրոնակայանը՝ Անկարա։ Նորաստեղծ մարմինը նպատակ ունի մշակել և իրականացնել ազգային կիբերանվտանգության քաղաքականություն և ամրապնդել պետական ու հանրային թվային ծառայությունների պաշտպանությունը:

Դիտորդներն ասում են, որ գործակալությունը ստեղծվել է տվյալների զանգվածային արտահոսքերի դեմ պայքարի ջանքերի շրջանակում, որից երկիրը տուժել է վերջին տարիներին։

Տնօրինությունում աշխատելու է 135 մարդ, այդ թվում՝ 30 ինժեներ, տեխնիկ և տեխնոլոգ, այն գործելու է նախագահի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո։ Այն նաև իրավունք ունի բացել միջազգային գրասենյակներ։ Հիմնական պարտականությունները ներառելու են տվյալների հափշտակության կանխարգելման ռազմավարությունների մշակումը, հանրային իրազեկման խթանումը, ուսուցման ապահովումը և կիբերճգնաժամերի և արտակարգ իրավիճակների պլանավորումը:

Այս գերատեսչության ստեղծումը հաջորդել է մի շարք աղմկահարույց տվյալների արտահոսքին, որոնք բացահայտել են Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալները՝ առաջացնելով հասարակության զայրույթը:

2024 թվականի սեպտեմբերին Կիբեր միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնը (USOM) պարզել էր, որ հաքերները Google Drive-ում ներբեռնել են զգայուն տվյալներ, ներառյալ՝ ավելի քան 108 միլիոն Թուրքիայի քաղաքացիների անունները, նույնականացման համարները, տան հասցեները և հեռախոսահամարները: Հաղորդվում է, որ գողացված տեղեկատվությունը վերցվել է կառավարության պաշտոնական տվյալների բազաներից։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Օզգյուր Քարաբաթը վերջերս բացահայտել էր, որ թուրքերի անձնական տվյալները, որոնք պարունակում են ամբողջական հասցեներ և նույնականացման համարներ, առցանց վաճառվում են ընդամենը 5 դոլարով:

Կառավարությունը բախվում է աճող քննադատության՝ տվյալների գողությունը կանխելու անկարողության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի