Դատախազությունն ընտրկաշառքի դեպքով արդեն չորս քրեական գործ է հարուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Բոլորը

Սեպտեմբերի 23-ի` ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրակաշառք տալու դեպքով 4 քրեական գործ է հարուցվել: Այս մասին ԿԸՀ մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը:

Դատախազության պաշտոնյայի ներկայացրած տվյալների համաձայն՝ մինչև սեպտեմբերի 23-ը` ժամը 8:00-ն, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է մամուլի 15 հրապարակում, սոցցանցերում քաղաքացիերի կողմից արված 4 գրառում, մեկ դեպքով վարչական վարույթ է ձեռնարկվել, արձանագրվել է քաղաքացու կողմից ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի զեկուցագիր ներկայացնելու 74 դեպք, ընդհանուր առմամբ՝ 94 դեպք:

Նշված առևերույթ իրավախախտումներից 19-ը վերաբերել է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 21-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 49-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 1-ը՝ այլ դեպք: Նշվածներից 82-ով ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել, ոստիկանության կողմից ստուգողական գործողություններ են կատարվել: 9 դեպքով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում, ևս 3 դեպքով հարուցվել է քրեական գործ. երկուսը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով, մեկը՝ նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Շուշանիկ Իսրայելյանի փոխանցմամբ՝ ընտրական իրավախախտումների մասին հիշյալ դեպքերից բացի՝ արձանագրվել է նաև ընտրությունների հետ կապված ենթադրյալ իրավախախտման ևս 2 դեպք. մեկը վերաբերում է լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, մյուսը՝ ընտրություների հետ կապված բախման դեպք է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Ժամը 13:00-ի դրությամբ էլ ուսումնասիրվել է մամուլի 29 հրապարակում, սոցցանցերում քաղաքացիների 4 գրառում, մեկ դեպքով վարչական վարույթ է հարուցվել: Արձանագրվել է նաև քաղաքացու կողմից ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի զեկուցագիր ներկայացնելու 89 դեպք, ընդհանուր առմամբ՝ 123 հաղորդում:

Հիշյալ դեպքերից 106-ը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, 13 դեպքով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 եւ 181 հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր, մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ դարձյալ ընտրակաշառքի հատկանիշներով:

Այսպիսով, հարուցված բոլոր քրեական գործերը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին: Դրանք ուղարկվել են ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու նպատակով:

Շուշանիկ Իսրայելյանը հավելեց նաև, որ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել՝ 010 511 603 հեռախոսահամարով. այսօր այն կգործի շուրջօրյա ռեժիմով:

Մանրամասները՝ տեսանյութում