Թուրքիայի ՊՆ-ն սպառնում է Սիրիայում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությամբ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերը վճռական են տրամադրված՝ թույլ չտալու PKK/YPG/SDG «ահաբեկչական կազմակերպություններին» օգտագործել ռազմավարական ենթակառուցվածքները, ինչպիսիք են Սիրիայում գտնվող Թիշրին ամբարտակը՝ տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները, գրում է Անադոլու գործակալությունը։

Ըստ նրանց՝ Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչության դեմ՝ հավատալով համաշխարհային համագործակցության և միջազգային համերաշխության կարևորությանը։ Այս համատեքստում նրանք հայտարարել են, որ միջազգային հանրությունից ակնկալում են PKK/YPG/SDG կազմակերպությունները ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ ավելի ակտիվ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։

Աղբյուրները նշել են, թե, իբր, «խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը և քաղաքացիական հագուստով ահաբեկիչներին տարածք բերելը մարդու իրավունքների բացահայտ խախտում է և ահաբեկչական կազմակերպությունների դաժան քաղաքականության օրինակ, որոնք անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը՝ հանուն իրենց շահերի»։

Բացի այդ, աղբյուրներն ընդգծել են, որ երկրի զինված ուժերը բազմիցս հայտարարել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու և ահաբեկչական խմբավորումներին չաջակցելու անհրաժեշտության մասին։ Այդ կապակցությամբ նրանք, մասնավորապես, նշել են Եփրատ գետի վրա ամբարտակի ռազմավարական նշանակությունը ջրային ռեսուրսների, էներգիայի արտադրության և տարածաշրջանային անվտանգության համար:

Հավելենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էր հայտարարել, որ Անկարան ռազմական գործողություն կիրականացնի Սիրիայում քրդական ուժերի դեմ, եթե նրանք չհեռանան երկրից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի