ՌԴ-ն որոշ առավելություններ ունի, բայց ամբողջությամբ չի գերիշխում․ Պենտագոնի ղեկավարը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակի մասին

Լուրեր

16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
Բոլորը

ԱՄՆ հեռացող պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայում չունեն բոլոր առավելությունները։ Այս մասին նա ասել է հունվարի 8-ին Գերմանիայում ամերիկյան Ռամշտեյն բազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումից առաջ Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Կարծիք կա, որ Ռուսաստանն այստեղ առավելություն ունի և ունի բոլոր հնարավորությունները։ ՌԴ-ն ունի որոշ առավելություններ, բայց ամբողջությամբ չի գերիշխում։ Եվ եթե ստանա այն, ինչ ցանկանում է, ապա կվճարի դրա համար ապագայում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ դա պետք է հաշվի առնել Ուկրաինայում հրադադարի ցանկացած տարբերակ, որը կարող է ձեռնարկել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմը։

Օսթինը նշել է, որ ռուսական զորքերն իրենց խնդիրներն ունեն։

«Նրանք դիմել էին ԿԺԴՀ-ի և Իրանի օգնությանը՝ զենքի և զինամթերքի, իսկ այժմ նաև մարդկանց համար»,- ասել է նախարարը։

Միաժամանակ, ըստ Օսթինի, Ուկրաինան շարունակում է զարգացնել իր ներուժը։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի ընդարձակ տարածքների օկուպացումը զգալի ռեսուրսներ կպահանջի նույնիսկ զինադադարից հետո։

«Ռուսաստանին շատ ցամաքային ուժեր կպահանջվեն՝ տարածքը պահելու համար»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի