Սիրիայում թուրքամետ և քրդական ուժերի միջև մարտերը 37 մարդու կյանք են խլել

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Սիրիայի հյուսիսային Մանբիջ շրջանում Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների և քրդերի գլխավորած ուժերի միջև բախումների հետևանքով 37 մարդ է զոհվել, գրում է AFP-ն։

Մարտերը տեղի են ունենում այն ​​ ֆոնին, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ աշխատում է լուծել Սիրիայում Թուրքիայի մտահոգությունները՝ ՆԱՏՕ-ի դաշնակցին հետ պահելու քուրդ զինյալների դեմ հարձակումը սաստկացնելուց:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական խումբը հայտնել է, որ «վերջին ժամերին Մանբիջի գյուղերում ծանր մարտեր են տեղի ունեցել քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և Թուրքիայի կողմից աջակցվող «Ազգային բանակ»-ի միջև՝ թուրքական օդային հարվածների աջակցությամբ։

«Հարձակումները, նախնական տվյալներով, 37 մարդու կյանք են խլել, հիմնականում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների, ինչպես նաև SDF-ի վեց մարտիկների և հինգ քաղաքացիական անձանց»,- նշում է դիտորդական խումբը։

Հաղորդվում է, որ առնվազն 322 մարդ է զոհվել Մանբիջի գյուղական շրջաններում անցած ամսվանից սկսած մարտերի ընթացքում:

Մազլում Աբդին, որը գլխավորում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող SDF-ը, ասել է, որ իր խումբն աջակցում է «սիրիական տարածքի միասնությանը և ամբողջականությանը»: AFP-ին փոխանցած գրավոր հայտարարության մեջ նա կոչ է արել Սիրիայի նոր իշխանություններին «միջամտել, որպեսզի Սիրիայում հրադադար լինի»: Աբդիի մեկնաբանությունները հաջորդում են նրան, ինչ նա անվանել է «դրական» հանդիպում քուրդ առաջնորդների և Դամասկոսի իշխանությունների միջև անցյալ ամսվա վերջին:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումները վերսկսել են SDF-ի դեմ պայքարը, երբ նոյեմբերի 27-ին իսլամիստների գլխավորած ապստամբները հարձակում սկսեցին, որի արդյունքում տապալվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Անկարայի կողմնակից խմբավորումներին հաջողվել է գրավել քրդերի կողմից վերահսկվող Մանբիջն ու Թալ Ռիֆաթը հյուսիսային Հալեպի նահանգում՝ չնայած Մանբիջի շրջանում հրադադար հաստատելու՝ ԱՄՆ-ի ջանքերին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի