Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը թույլ կտա զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցով հավանություն տվեց ՀՀ-ի և  ԵՄ-ի միջև Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրին:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռնում՝ արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում լավագույնս օգտագործելու Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։

Նաև նշվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կստեղծի անվտանգության և պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։

Ըստ հիմնավորման՝  այս համաձայնագիրը կնպաստի եվրոպական կառույցների հետ ինտեգրման գործընթացի և երկկողմ գործընկերության զարգացմանը՝ ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության դիմակայնությունը արտակարգ իրավիճակների ոլորտում, կխթանի Հայաստանի Հանրապետությունից վերապատրաստման մեկնող անձնակազմի մասնագիտական աճը, արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում պատրաստվածության բարձրացումը։

Համաձայնագրի կնքումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 7-րդ՝ «Եվրոպական երկրների և Եվրոպական միության հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ փաստաթղթերի հիման վրա» նպատակից։