Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է 100 օրում պատերազմը դադարեցնելու պլանների մասին

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Քիթ Քելլոգը, որը Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո կդառնա Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը, ցանկանում է 100 օրվա ընթացքում ուկրաինական պատերազմն ավարտելու լուծում գտնել, գրում է Current Time-ը։

Քելլոգը սատարել է Ջո Բայդենին ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահի քննադատությանը։ Ապագա հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Բայդենի գլխավոր սխալն այն է, որ նա երբեք չի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուրջ երեք տարի տևող լայնածավալ պատերազմի ընթացքում։

«Նախագահը [Թրամփը] անում է մի հիանալի բան՝ նա խոսում է և՛ իր հակառակորդների, և՛ դաշնակիցների հետ: Նա գիտի, որ դա հեշտ չէ, բայց նա իսկապես գիտի, որ պետք է խոսել մարդկանց հետ՝ վերջնական արդյունքի հասնելու համար։ Հենց դա էլ նա պատրաստվում է անել»,- ընդգծել է Քելլոգը:

Նա նաև պարզաբանել է, որ ամերիկացի պաշտոնյաները կստեղծեն «անհրաժեշտ պայմաններ», որպեսզի Թրամփը կարողանա զրուցել ինչպես Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Կարծում եմ՝ առաջիկայում կգանք ընդունելի հանգուցալուծման։ Երբ ասում եմ՝ մոտ ապագայում, կուզենայի անձնական մակարդակով նպատակ դնել, պրոֆեսիոնալ մակարդակով, կասեի՝ 100 օր դնենք և առաջ շարժվենք»,- հայտարարել է Քելլոգը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի