Արգիշտի Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Վարչական դատարանի նախագահի պաշտոնից

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Դատավոր Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ որպես Վարչական դատարանի նախագահ, դադարել են։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Ըստ կայքում առկա տեղեկատվության՝ դատավորն է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ թե որն է պատճառը, մեզ հայտնի չէ։

Այսպիսով՝ Ղազարյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչական դատարանի դատավոր, իսկ դատարանի նախագահի պաշտոնը համարվում է թափուր։

Նշենք, որ Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի նախագահ էր նշանակվել 2023 թվականին ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման շրջանում։ Նրա վերաբերյալ վերջին մոտ մեկ տարվա ընթացքում երկու կարգապահական վարույթ է հարուցվել։ Դրանցից մեկը Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում, այսինքն՝ դեռևս ԲԴԽ չհասած կարճվել է։

Մյուս վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով։ Ըստ այս գործի՝ վարչական դատարանի քննությանը ենթակա գործը Հայաստանի Վարչական դատարանը և ոչ մի այլ ատյանի դատարան վարույթ չէր ընդունել, այսպիսով՝ Հայաստանը խախտել էր դատարանի մատչելիության իրավունքը։ Այն գործով, որով Ղազարյանը կանգնել էր ԲԴԽ-ի առաջ, անցնում էր նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանը։ Կարգապահական գործով անցնող բոլոր 4 դատավորներին ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց՝ չնայած նույն իրավունքի խախտման համար ավելի վաղ դադարեցրել էր երեք այլ դատավորի լիազորություն։

Արաքս Մամուլյան