Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

«Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում, և չի ենթադրվում, որ պետք է երկարաժամկետ լինեն մեկ ուղևորության դեպքում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետին, որն ավագանու որոշմամբ նվազեցվել է՝ սահմանվելով 3 օր։
«Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում է, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։ 100 դրամի երթևեկության տարբերակն անցումային շրջանի համար էր թողնվել՝ մինչև փետրվարի 1-ը։ Փետրվարի 1-ին այդ խնդիրը չի լինելու։ Այդ օրը նախատեսվում է, որ մարդիկ երկարաժամկետ տոմսային պրոդուկտներ պետք է ունենան»,- ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը նաև նշեց, որ քաղաքացիներն էլ կարող են բջջային հավելվածով ստուգել, որ, օրինակ՝ նույն Բեռլինում մեկ ուղևորության տոմսի վավերականության ժամկետը գնման պահից 2 ժամ է՝ նույնիսկ 4 օր էլ չի, ինչպես մեզ մոտ է։
Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքացիների շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել ուղևորատոմսերի վավերականության ժամկետը մինչև վերջերս գնման պահից 7 օր էր, բայց ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 օր։