Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը․ ՀՀ ԱԽ գրասենյակ
Քաղաքականություն
08.01.2025 | 16:54Այսօր` հունվարի 8-ին, Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից՝ չմանրամասնելով, թե այցի շրջանակներում ՀՀ որ պաշտոնյանների հետ են հանդիպումներ նախատեսվում։
Ըստ իրանական լրատվամիջոցների Ալի Աքբար Ահմադիանը մտադիր է քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր քննարկել գործընկերների հետ։
Մանյա Պողոսյան