«Երևակայությունս չի բավականացնում»․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի համար ուժ կիրառելու՝ Թրամփի հայտարարության մասին

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կասկածում է, որ Միացյալ Նահանգները կարող է ռազմական կամ տնտեսական միջոցներ կիրառել Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Այդ մասին Ֆրեդերիկսենն ասել է հունվարի 7-ին դանիական TV 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Երևակայությունս չի բավականացնում, որպեսզի պատկերացնեմ, որ մենք կհասնենք այդ կետին»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Դանիայի «ամենակարևոր և ամենամոտ դաշնակիցն է»։ Ըստ պաշտոնյայի՝ Դանիան չի ցանկանում ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմ։

Մետե Ֆրեդերիկսենը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և չանհանգստանալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստսատելու ցանկության կապակցությամբ: Նրա խոսքով՝ հետագա զարգացումներն ԱՄՆ ապագա նախագահի վարչակազմի, այլ ոչ թե լրագրողների հետ քննարկելու հարց են։ Ֆրեդերիկսենը ողջունել է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ, սակայն նշել է, որ «դա պետք է արվի Գրենլանդիայի ժողովրդի նկատմամբ հարգանքով»:

«Միևնույն ժամանակ, դա պետք է արվի այնպես, որ Դանիան և ԱՄՆ-ը շարունակեն համագործակցել ՆԱՏՕ-ում և այլ կազմակերպություններում»,- հավելել է Դանիայի վարչապետը։

Դոնալդ Թրամփն իր առաջին ժամկետից ի վեր բազմիցս ասել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների  մաս։ Նա այդ գաղափարին վերադարձել է 2024 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի