Էրդողանն իմ ընկերն է, ես հարգում եմ նրան․ Դոնալդ Թրամփ

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է իր «ընկերը»՝ հավելելով, որ «հարգում է» նրան, գրում է Turkiye Today-ը։

«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է։ Նա մեկն է, որին ես սիրում և հարգում եմ։ Կարծում եմ՝ նա էլ ինձ է հարգում»,- ասել է Թրամփը։

Ֆլորիդայում Մար-ա-Լագոյի իր նստավայրում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱՄՆ ընտրված նախագահը քննարկել է իր արտաքին քաղաքականության օրակարգը։ Անդրադառնալով նախագահության նախորդ ժամկետին՝ Թրամփը նշել է պատերազմներից խուսափելու իր ջանքերը և անդրադարձել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով այդ գործընթացում Թուրքիայի դերը։ Թրամփն ասել է, որ իր նախագահության առաջին ժամկետում Սիրիայում հաղթել է ԻԼԻՊ-ին և ԱՄՆ-ի զորքերի մեծ մասը դուրս է բերել երկրից։ Ներկա իրավիճակի մասին հարցին ի պատասխան՝ նա կարևորել է Անկարայի դերը։

Թրամփը նշել է, որ Թուրքիան 2000 տարի շարունակ հետապնդում է Սիրիային՝ տարբեր ձևերով և տարբեր անուններով։

«Բայց եթե նայեք, թե ինչ եղավ Սիրիայի հետ, Ռուսաստանը թուլացավ, Իրանը թուլացավ։ Եվ նա (նախագահ Էրդողանը) շատ խելացի է, և նա իր մարդկանց ուղարկեց այնտեղ տարբեր ձևերով և տարբեր անուններով, և նրանք մտան և գրավեցին»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունը իր կողմից ճնշում գործադրելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի