ՌԴ-ն հայտնել է ԱԹՍ-ների լայնածավալ գրոհի մասին

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Ռուսաստանը հայտարարել է ուկրաինական անօդաչու սարքերի հերթական լայնածավալ հարձակման մասին։ Անցած գիշեր, ընդհանուր առմամբ, խոցվել է 32 գրոհային անօդաչու թռչող սարք, Telegram-ում հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ 11 անօդաչու թռչող սարք խոցվել է Սարատովի մարզում, չորսը՝ Կուրսկի և Ռոստովի շրջաններում, երեքը՝ Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում, երկուսը՝ Կրասնոդարի երկրամասում, մեկը՝ Վոլգոգրադի շրջանի տարածքում և չորսը՝ Ազովի ծովի ջրերի վրա, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սրա հետ մեկտեղ, Ռոստովի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտարարել է, որ շրջանը հարձակման է ենթարկվել հինգ անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրանք խոցվել են Միլերովսկի, Չերտկովսկի և Ազովսկի շրջաններում, սակայն զոհեր, տուժածներ և ավերածություններ տեղում չեն եղել։

Իր հերթին, Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտարարել է Սարատովում և Էնգելսում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին։ Նրա խոսքով՝ որոշակի «արդյունաբերական օբյեկտի» վրա խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով վնաս կա, սակայն ոչ ոք չի տուժել։ Բուսարգինը հայտնել է նաև, որ հարձակման ենթարկված ձեռնարկությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

«Մենք տեղում մասնագետների հետ քննարկել ենք իրավիճակը և հրդեհաշիջման ծրագիրը, կան բավարար ուժեր և ռեսուրսներ՝ հրդեհը տեղայնացնելու համար։ Ձեռնարկությունում աշխատում են ԱԻՆ, մարզային փրկարարական ծառայության և այլ մասնագիտացված ծառայությունների մասնագետներ» ,- նշել է նա։

Միաժամանակ, Telegram-ի ալիքները, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնում են Էնգելսի նավթի պահեստի տարածքում պայթյունների մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի