Ուկրաինայի զինված ուժերը մարտավարական հաջողությունների է հասել Կուրսկի մարզում․ ISW

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերն առաջխաղացում են գրանցել Կուրսկի շրջանում, ինչը կարող է վկայել այս ուղղությամբ կամ ռազմաճակատի այլ վայրերում ուկրաինական համակարգված գործողության մասին, գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):

Տվյալները հիմնված են հունվարի 5-ին և 6-ին հրապարակված աշխարհագրական կադրերի վրա: Դրանք ցույց են տալիս ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը Սուջայի հյուսիս-արևելքում՝ հարավային Բերդինոյում, Ռուսսկոյե Պոպերեչնիի կենտրոնական և Նովոսոտնիցկոեի կենտրոնական հատվածում:

Ըստ վերլուծաբանների՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն և ռազմական բլոգերները հայտարարել էին, որ ռուսական բանակը հետ է մղել ուկրաինական մեքենայացված ստորաբաժանումների հարձակումը Բերդինի և Նովոսոտնիցկիի մոտ։

Բացի այդ, ինստիտուտի տվյալներով, հունվարի 6-ին ռուսական ուժերը փորձել են օգտագործել ուկրաինական հարձակումները Սուջայից հյուսիս-արևելք՝ հարձակվելու Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման այլ հատվածների վրա: Հունվարի 5-ի քարտեզները ցույց են տալիս, որ ռուսական ուժերն առաջ են շարժվել Մալայա Լոկնյա գյուղից դեպի արևմուտք, որը գտնվում է Սուջայից հյուսիս-արևմուտք:

ISW-ն նշում է, որ ռուսական բանակը, հավանաբար, վերաբաշխել է 177-րդ ծովային գնդի ստորաբաժանումները Զապորոժիեի շրջանի արևմտյան մասից Կուրսկի շրջան: Այս մասին է վկայում Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ Կուրսկի շրջանում գործում են «Կասպյան ծովայինների» անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի