Մի կալանավորը ածելիով վնասել է լեզուն, մյուսը՝ նախաբազուկը

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով: Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:

Հունվարի 6-ին, ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Պ.-ն կատարել է ինքնավնասում ածելիի միջոցով՝ ձախ նախաբազկի շրջանում:

Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել:

Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:

Հ.Պ.-ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով: