Դանիան փոխել է թագավորական զինանշանը՝ Գրենլանդիան գնելու մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դանիայում իշխող Գլյուքսբուրգների դինաստիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը կարգադրել է երկրի զինանշանից հանել երեք թագերը, որոնք վերաբերում են Նորվեգիայի և Շվեդիայի հետ միությանը, փոխարենը ընդգծել շրջաններին, հաղորդում է Current time-ը։

Բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ՝ Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների զինանշանները՝ բևեռային արջը և խոյը, զինանշանի նոր տարբերակում մեծացվել և տեղափոխվել են երկրորդ և երրորդ դաշտեր, առաջին և չորրորդ դաշտերում հայտնվել են Դանիայի և Հարավային Յուտլանդիայի խորհրդանիշները:

1819 թվականից ի վեր չորրորդ անգամ է, որ փոխվում է Դանիայի թագավորական զինանշանը։ Նախորդ փոփոխությունները տեղի են ունեցել 1903, 1948 և 1972 թվականներին։

Թագավորական պալատն ասել է, որ զինանշանը, որն օգտագործվում է պաշտոնական փաստաթղթերի և կնիքների վրա, և որի տարրերը թվագրվում են 12-րդ դարով, «ամրապնդում է համագործակցության նշանակությունը»: Ֆրեդերիկ X-ի խոսքով՝ երեք թագերը հանվել են, «քանի որ դրանք այլևս արդիական չեն»։

Լրատվամիջոցը զինանշանի նոր դիզայնը կապում է Գրենլանդիան գնելու ցանկության մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։ Միաժամանակ, նշվում է, որ նրա ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ծրագրում է առաջիկայում մեկօրյա այցով մեկնել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ։ Նշվում է, որ նա չի հանդիպի «կառավարական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի