Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, Տոտենհեմի նոր դարպասապահը, Գաբիգոլը նոր ակումբ ունի․ Տրանսֆերային անցուդարձ

Լուրեր

05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
Բոլորը

Ձմեռային տրանսֆերային պատուհանն արդեն մի քանի օր է, ինչ բացվել է։ Առաջարկում ենք ծանոթանալ արդեն կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին. գրում է armsport-ը։

✅ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը վերադարձել է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբ, որտեղ հանդես է եկել 2017-19 թվականներին: Ադամյանը «Քյոլնից» վարձավճարով է տեղափոխվել իր նախկին ակումբ: Նրա պայմանագիրը գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգի» հետ նախատեսված կլինի մինչև այս տարվա հունիսի 30-ը:

✅ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բարբոսան, ով ավելի շատ հայտնի է որպես Գաբիգոլ, «Ֆլամենգոյից» տեղափոխվել է «Կրուզեյրո»։ Նա նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ 28-ամյա ֆուտբոլիստը «Կրուզեյրոյին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

✅ «Լիոնի» նիգերիացի հարձակվող Գիֆտ Օրբանը տեղափոխվել է «Հոֆենհայմ»։ Ըստ Transfermarkt-ի՝ 22-ամյա ֆոտբոլիստի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը վճարել է 9 մլն եվրո։ «Գենտի» կազմում Օրբանը դարձել էր ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը։ 2023 թվականի նիգերիացին Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը գոլերի հեղինակ է դարձել 31-րդ, 32-րդ և 34-րդ րոպեներին։ Հեթ-տրիկի հեղինակ դառնալու համար նրանից պահանջվել է 3 րոպե 25 վայրկյան, ինչը եվրագավաթային բոլոր մրցաշարերի ռեկորդ է։

✅ Լևերկուզենի «Բայերը» համալրել է կազմը՝ պայմանագիր կնքելով 18-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի հետ։ Լևերկուզենյան ակումբը հայտարարել է Ալեխո Սարկոյի տրանսֆերի մասին «Վելես Սարսֆիլդից»։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի հունիսը։ Նա գերմանական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

✅ Չեխ դարպասապահ Անտոնին Կինսկին տեղափոխվել է «Տոտենհեմ»: Լոնդոնյան ակումբը հայտարարել է դարպասապահի հետ մինչև 2031 թվականը պայմանագիր կնքելու մասին։ 21-ամյա ֆուտբոլիստը, որը նախկինում հանդես է եկել Պրահայի «Սլավիայում», Չեխիայի հավաքականի և ռուսական «Սատուրն» ակումբի նախկին դարպասապահ Անտոնին Կինսկիի որդին է։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ տրանսֆերի գումարը կազմել է 12,5 մլն ֆունտ ստեռլինգ՝ գումարած բոնուսները։

✅ Կոտ դ’Իվուարի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան համալրել է «Ռենի» կազմը։ Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4,5 տարով։ «Ալ Նասրի» ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 20 մլն եվրո։

✅ «Լիոնի» պորտուգալացի 34-ամյա դարպասապահ Անտոնի Լոպեսն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նանտ»։