Trump հյուրանոցի մոտ Tesla Cybertruck-ը պայթեցրած տղամարդն ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Տղամարդը, որը պայթեցրել է Tesla Cybertruck-ը Լաս Վեգասի Trump հյուրանոցի մոտ, ամերիկացի գործող զինվորական է, որը ծառայել է բանակի հատուկ ստորաբաժանումում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

37-ամյա Մեթյու Լիվելսբերգերը հատուկ նշանակության ստորաբաժանման սերժանտ է: Քննիչները մի քանի զուգահեռներ են գտել նրա կենսագրության և պաշտոնաթող զինվորական Շամսուդդին Ջաբբարի կենսագրության մեջ, որը Նոր տարվա գիշերը Նոր Օռլեանում սպանել է 14 մարդու, սակայն քննիչները տեղեկություն չունեն՝ արդյո՞ք Լիվելսբերգերն ու Ջաբբարը ճանաչում են միմյանց։

Լաս Վեգասի ոստիկանապետ Քևին Մաքմահիլը լրագրողներին պատմել է, որ այրված մեքենայում հայտնաբերվել են Լիվելսբերգերի զինվորական վկայականը և անձնագիրը, ինչպես նաև նրա անունով մի քանի բանկային քարտ, երկու ատրճանակ, iPhone և ժամացույց: Շերիֆը նշել է, որ դեռևս անհրաժեշտ է ԴՆԹ թեստ՝ վերջնական պաշտոնական նույնականացման համար:

Քննիչները կարծում են, որ Լիվելսբերգերն ինքնասպան է եղել պայթյունից վայրկյաններ առաջ:

Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ Լիվելսբերգերը հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է և եղել է արձակուրդում։

ՀԴԲ-ն հայտնել է, որ պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողի դրդապատճառը դեևսռ հայտնի չէ: Նա վարձել է Cybertruck-ը Դենվերում՝ իր հայրենի Կոլորադո նահանգում։

Նոր Օռլեանի դեպքից և Լաս Վեգասի պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը և ՀԴԲ-ն նշել են, որ Ջաբբարի և Լիվելսբերգերի միջև միայն մեկ ընդհանուր բան կա. նրանք երկուսն էլ մեքենան վարձակալել են Turo կայքի միջոցով: Այժմ քննիչները ևս մի քանի զուգահեռներ են գտել։ Մասնավորապես, երկուսն էլ ծառայել են Ֆորտ Բրեգ բազայում (այժմ՝ Ֆորտ Լիբերթի) Հյուսիսային Կարոլինայում:

Միևնույն ժամանակ, հետաքննությունը որևէ ապացույց չունի, որ նրանք միաժամանակ են եղել այնտեղ կամ ծառայել են նույն ստորաբաժանումում։

Բացի այդ, երկուսն էլ եղել են Աֆղանստանում 2009 թվականին, սակայն կրկին փաստեր չկան, որ նրանք հանդիպել են այնտեղ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի